Միացեք մեզ |
|
|
|
legalclinics.am-ին և նրա ծրագրերին օգնելու շատ ձևեր կան։ Թեժ գծի համար աշխատելը, ֆինանսներ հայթայթելը և հանրությանը կրթելը անսահման հնարավորություններից ընդամենը մի քանիսն են։ Ցու՛յց տուր քո աջակցությունը և միացի՛ր մեզ այսօր։ Մեր կլինիկաների աշխատանքին կարող եք ներգրավվել մի շարք եղանակներով. • Ներկայացնել հոդված մեր գրադարանի համար, • Մասնակցել միջոցառումներին։ Գրանցվելով՝ դուք կարող եք ցանկություն հայտնել ներկա գտնվելու մեր միջոցառումներին։ Ձեր հետաքրքրության ոլորտներին համապատասխանող միջոցառում նախապատրաստելու դեպքում մենք կկապվեք ձեզ հետ։ • Մասնակցություն ունենալ մեր ֆորումում, որը մի բլոգ է՝ նախատեսված կլինիկական կրթության հանդեպ խանդավառություն կամ պարզապես հետաքրքրություն ցուցաբերող իրավաբանական ֆակուլտետի բոլոր դասախոսների և ուսանողների համար։ • Կամավոր աշխատանք։ Կամավոր աշխատանքի միջոցով մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ այլ մարդկանց կյանքի վրա, ներկայացնել և առաջարկել մեր մասնագիտական հմտությունները տեղական հասարակական խմբերին և փոխանել գիտելիքներ ու փորձ՝ ուժեղացնելով մեր հասարակությունը բազմաթիվ այլ եղանակներով։ Կամավոր իրավաբաններ Ձեր հմտություններին, հնարավորություններին և սպասելիքներին առավել համապատասխանող կամավոր գործունեություն գտնելով՝ դուք կարող եք բարի գործ կատարել։ Փաստաբան-կամավորներ • Անվճար հիմունքներով գործ վարել ձեր ընտրած բնագավառում, • Ուղղություն ցույց տալ մյուս փաստաբաններին և/կամ ուսանողներին, ովքեր անվճար հիմունքներով գործեր կվարեն ձեր մասնագիտացման ոլորտում, • Նպաստել վստահորդների ներհոսքին ընդունելության ժամերին նրանց խորհուրդներ տալու միջոցով, • Մասնակցել Ձեր մասնագիտացման ոլորտում անցկացվող իրավաբանական դասընթցներին։ Ոչ-փաստաբան կամավորներ • Օգնել գրավոր և բանավոր թարգմանության հարցում, • Առաջարկել վարչականօգնություն • Օգնել մարկետինգի, համակարգչային աշխատանքների և այլ հարցերում։ Լրացուցիչ տեղեկությունների կամ կամավոր գրանցվելու համար գրե՛ք մեզ This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it էլ. հասցեին ։ Դարձե՛ք Օնլայն թեժ գծի կամավոր Օգնե՛ք մեզ օգնություն տրամադրել Օնլայն թեժ գծով՝ դառնալով վերապատրաստված կամավոր։ legalclinics.am-ը անվճար, գաղտնի, ապահով ծառայություն է, որը իրավաբանական օգնություն է տրամադրում վեբ կայքի միջոցով։ |
Հունվար 21, 2009
On December 10, Gavar State University (GSU) celebrated the fifth anniversary of its legal clinic, established with the support of the ABA Rule of Law Initiative (ABA ROLI) and the U.S. Agency for International Development.



