Գավառի պետական համալսարանի իրավաբանական կլինիկա

Print E-mail

Գավառի պետական համալսարանի  Իրավաբանական կլինիկան հիմնադրվել է 2003 թ. դեկտեմբերին ` Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան գրասենյակի  /ABA CEELI/ աջակցությամբ: 


Իրավաբանական Կլինիկայի գործունեության  նպատակն է`

- Նպաստել իրավաբանական կլինիկայի ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը,
- Անվճար  խորհրդատվություն մատուցել Գեղարքունիքի մարզի ազգաբնակչությանը,
- Բարձրացնել հասարակության իրավական գիտելիքների մակարդակը` այդ նպատակով կազմակերպելով քննարկումներ, 
  վերապատրաստման դասընթացներ, կլոր սեղաններ, սեմինարներ, հանդիպումներ:
- ԻԿ գործունեության հիմնական ուղղություններն են.
- Կանանց և երեխաների իրավունքների և ազատությունների ուսումնասիրությունը և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ 
   ուսուցումը,
- Կանանց և երեխաների իրավունքների վերաբերյալ անվճար իրավաբանական խորհրդատվության մատուցումը,
- Կանանց և երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
- Կանանց, երեխաների և սոցիալապես անապահով անձանց իրենց իրավունքների մասին իրազեկումը:


Կլինիկայի գործունեության  սկզբունքներն են`

   - Մարդասիրություն 
   - Օրենքների գերակայություն
   - Մարդու իրավունքների և ազատությունների  պաշտպանություն
   - Իրավաբանական խորհրդատվության մատչելիություն և անհատուցելիություն 
   - Կամավորություն
   - Օբյեկտիվություն
   - Համագործակցություն, փոխօգնություն
   - Ստացված տեղեկության գաղտնիություն
   - Բարոյական նորմերի, վարքագծի կանոնների պահպանում:


Կլինիկայի հաճախորդներն են.

1. Կանայք` միայնակ, գործազուրկ, հաշմանդամ, թոշակառու, բազմազավակ և այլն,
2. Երեխաները` ծնողազուրկ, միակողմանի ծնողազուրկ, հաշմանդամ և այլն,
3. Սոցիալապես անապահով և անվճար իրավաբանական խորհրդատվության  կարիք ունեցող անձիք,
4. Յուրաքանչյուր ոք, ով կարող է լինել Կլինիկայի հաճախորդ` համաձայն ԻԿ կանոնադրության:


Գործերն ընդունելիս հաշվի են առնվում հետևյալ գործոնները.

- Հաճախորդը պետք է լինի շահառու կին, երեխա,
- Հաճախորդը պետք է լինի սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ,
- Կլինիկայի ընդունած գործը պետք է համապատասխանի կլինիկայի նպատակներին և խնդիրներին,
- Հաճախորդը պետք է իր համաձայնությունը տա գործը կլինիկայում քննարկելու համար,
- Կլինիկայի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքեր:


Իրավաբանական կլինիկայում գործը կարող է չընդունվել, եթե.

1. Հաճախորդն արդեն դիմել է այլ կազմակերպության կամ իրավաբանի, և գործն ընթացքի մեջ  է:
2. Հաճախորդի շահերը հակասում են այն անձանց շահերին, ովքեր կլինիկայի հաճախորդներն են:
3. Հաճախորդների շահերը հակասում են ԳՊՀ-ի աշխատակիցների, կլինիկայի ուսանողների, կլինիկայի անդամների և նրանց
    բարեկամների շահերին,
4. Հաճախորդների շահերը հակասում են իրավաբանական կլինիկայի հետ համագործակցող այլ կազմակերպությունների շահերին:   


Հիշեք.

Կլինիկայի ուսանողները հատուկ խորացված դասընթաց են անցնում նախքան ընդունելություն կազմակերպելը, եւ այդ դասընթացները անցկացնում են փորձառու իրավաբաններ և փաստաբաններ:

Ուսանող-խորհրդատուն աշխատում է դասախոսի /փաստաբանի/ անմիջական հսկողության ներքո:

 

Gavar State University’s Legal Clinic Celebrates Fifth Anniversary

Հունվար 21, 2009

On December 10, Gavar State University (GSU) celebrated the fifth anniversary of its legal clinic, established with the support of the ABA Rule of Law Initiative (ABA ROLI) and the U.S. Agency for International Development.