Անվճար իրավաբանական օգնություն |
|
|
|
Ո՞վ իրավունք ունի օգտվել Իրավաբանական կլինիկայի ծառայություններից։ Իրավաբանական կլինիկան տրամադրում է անվճար իրավաբանական ծառայություններ հասարակության անվճարունակ խավին ։ Պոտենցիալ վստահորդների հետ ուեցած հարցազրույցների հիման վրա ուսանողները տվյալ գործը վարելու վերաբերյալ։ որոշում են կայացնում :Այս որոշումը կախված է վստահորդի գործի տեսակից։
Գործի ուսումնասիրությունը և ղեկավարումը
Իրենց ղեկավարների հետ ուսանող-փաստաբանները հանդիպում են շաբաթական առնվազն մեկ անգամ՝ նախագծեր վերանայելու, գործի նախապատրաստական աշխատանքները և վստահորդների շահերը ներկայացնելիս իրենց փորձը քննարկելու, ինչպես նաև սեփական իրավաբանական գործունեության, իրենց և վստահորդների վրա իրավական համակարգի ազդեցությունը դիտարկելու նպատակով։
Փաստաբանական հմտություններին նվիրված սեմինարներից բացի, որոշ կլինիկաների ուսանող-փաստաբաններն ամեն շաբաթ հավաքվում են և խմբերով, քննարկում իրենց աշխատանքում ի հայտ եկող էթիկական, մարտավարական, իրավական և ինստիտուցիոնալ հարցեր։ Նրանք վերլուծում են իրենց գործերում ի հայտ եկող ընդհանուր խնդիրներ և քննարկում մյուս ուսանող-փաստաբանների գործերում հանդիպող հարցեր։
Թեժ գիծ
Ի՞նչ է Թեժ գիծը։
Այն անվճար, գաղտնի, ապահով ծառայություն է, որը իրավաբանական օգնություն է տրամադրում legalclinics.am վեբ կայքի միջոցով։ Թեժ գծով տրամադրված պատասխանները միայն տեղեկատվական և ուսուցողական նպատակ են հետապնդում։
Անհատական, պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդակցության համար կապվե՛ք Ձեր մոտակա իրավաբանական կլինիկայի հետ։ Լրացրե՛ք ստորև ներկայացված ձևը՝ կլինիկայի իրավաբանին և/կամ ուսանողներին Ձեր հարցը ուղարկելու համար։ Կլինիկայի աշխատակազմը ձեր հարցին կպատասխանի էլ. փոստով, որպես կանոն, 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Նախքան Թեժ գծին գրացվելը ուշադիր կարդացե՛ք հետևյալ բոլոր կանոնները։
|