ԳՊրՀ իրավաբանական կլինիկա |
|
|
|
Մեր Իրավաբանական կլինիկաները պատրաստում են ուսանողներին՝ դառնալու հմուտ, էթիկայի կանոններին հետևող և բարեփոխումներ կատարելուն միտված մասնագետներ։ Ի լրացում իրավաբանական հմտություններ սովորելուն, , ինչպիսիք են՝ հարցազրույց վարելը, խորհրդատվություն տրամադրելը, բանակցելը, գրագրությունը, ինչպես նաև առաջին և վերաքննիչ ատյանում վստահորդի շահերի պաշտպանությունը, ուսանողներին կոչ է արվում մանրակրկիտ ուսումնասիրել արդարադատության որակը։ Մեր Իրավաբանական կլինիկայի ուսանողների, դասախոսների և աշխատակազմի կատարած աշխատանքը հաճախ նպաստում է անհատների և խմբերի շահերի պաշտպանությունից բխող բարեփոխումների նախաձեռնություններին։ Սեմինարներ Փաստաբանական հմտությունների զարգացման ծրագրեր Փաստաբանական հմտությունների ծրագիրը նախատեսում է մի շարք նմանակման դասընթացներ, որոնք լսարանային պայմաններում դասախոսների անմիջական ղեկավարության ենրքո ուսանողներին հնարավորություն են տալիս զարգացնելու փաստաբանական պրակտիկ հմտություններ։ Բանավոր հաղորդակցվելու հմտությունները, բանակցելը, գործնական գրագրությունը և վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը ծրագրի կողմից առաջարկվող դասընթացներն են։ Փաստաբանական հնտություններ ծրագրի անկյունաքարը Փաստաբանական հմտություններ դասընթացն է։ Այն երրորդ կուրսի ուսանողների համար նախատեսված կամընտրական գործնական դասընթաց է, որը միավորում է համալսարանում ձեռք բերած գիտելիքներն արդյունավետ իրավաբանական գործունեության համար անհրաժեշտ հիմնական հմտությունների հետ։ Դասընթացը շեշտը դնում է այն հմտությունների վրա, որոնց կարիքն ուսանողները կունենան իրենց գործունեության սկզբնական տարիների ընթացքում։ Գալիք միջոցառումների ցանկ ԵՊՀ իրավաբանական կլինիկա ԳՊՀ Իրավաբանական կլինիկա ԳՊրՀ իրավաբանական կլինիկա ՍՔԶԿ իրավաբանական կլինիկա |
Հունվար 21, 2009
On December 10, Gavar State University (GSU) celebrated the fifth anniversary of its legal clinic, established with the support of the ABA Rule of Law Initiative (ABA ROLI) and the U.S. Agency for International Development.



