|
Բարի գալուստ legalclinics.am կայք, որը նպատակ ունի ընդլայնել մասնագիտական հմտությունների ստեղծման հնարավորությունները, կիսելու գիտելիքներն ու փորձը, ծառայելու լիդերության և դասավանդման դերերին և ընդհանուր առմամբ բարձրացնելու պրոֆեսիոնալիզմի մակարդակը անվճար իրավաբանական գործունեության շրջանում։
ՈՒՍԱՆՈՂԻՑ ԴեՊԻ ԻՐԱՎԱԲԱՆ Կլինակական իրավաբանական կրթությունը այս կամ այն համատեքստում իրավունքի և փաստաբանական գործունեության ուսումնասիրությունն է։ Իրական վստահորդների և իրական խնդիրների հետ աշխատելը թույլ է տալիս ուսանողներին թևակոխել շրջահայաց, պատասխանատու և խելացի իրավաբաններ դառնալու երկարատև գործընթացը։ Աշխատելով կլինիկայի փաստաբանների անմիջական ղեկավարության ներքո՝ ուսանողներին խրախուսվում է բացահայտելու և հետամուտ լինելու իրենց կրթական նպատակներին՝ միաժամանակ ներկայացնելով լայն շրջանակի վստահորդների շահեր։ Իրավաբանական ֆակուլտետում ձեռք բերած իրավական գիտելիքներն իրենց վստահորդների տարատեսակ խնդիրների նկատմամբ կիրառելու ընթացքում ուսանողները դառնում են խորհրդատուներ, միջնորդներ, շահերի պաշտպաններ և կրթողներ։
Ծրագրի հիմնական նպատակներից է իրավաբանական օգնություն տրամադրել համայնքի անապահով անդամներին։ Սա շատ կարևոր հասարակական առաքելություն է և դրանից բացի այն հանդիսանում է ուսանողներին իրավաբանի մասնագիտության հանրային ծառայության կողմի մասին լուսաբանելու միջոց։ Առկա սոցիալական խնդիրներին ծանոթ լինելը բարձրացնում է հասարակության մեջ աղքատության և մարդու իրավունքների խախտման հետևանքով առաջ եկած խնդիրների մասին իրազեկությունը։ Կարևոր նպատակներից մեկն էլ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների կրթության բարելավումն է ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև իրավունքի պրակտիկ գործածության, ինչպես նաև վստահորդների և նրանց խնդիրների հետ շփման միջոցով։
Ծրագիրը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև հասարակության խոցելի խմբերի համար, ինչպիսիք են՝ գործազուրկները, անօթևան անձինք, թոշակառուները, հաշմանդամները, հանցագործության զոհերը, ընտանեկան բռնության զոհերը, օտարերկրացիներն ու փախստականները։
Ծրագրում ներագրավված են ուսանողներ և պրոֆեսորա-դասախոսական իրավաբանական անձնակազմ, , որոնք աշխատում են սոցիալական կյանքի եզրին գտվող հասարակության ամենաաղքատ խավի հետ։Այն նաև օգնում է լրացնելու արդարադատության մատչելիության ներկայիս պահանջը։
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության հայաստանյան ներկայացուցչությունը (ABA/ROLI) Իրավաբանական կլինիկաների ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2001-2002թթ.։ 2002թ.-ին Հայաստանում գոյություն ուներ ընդամենը մեկ իրավաբանական կլինիկա, որը գործում էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավաբանական ֆակուլտետում։ 2003թ.-ին ABA/ROLI-ի օժանդակությամբ շրջանում գտնվող երկու համալսարան՝ Գավառի պետական համալսարանը և Գյումրու «Պրոգրես» համալսարանը, ստեղծեցին իրենց կլինիկաները։ 2008թ.-ին ABA/ROLI-ն սկսեց ֆինսավորել Կապանում գտնվող մեկ կլինիկա, ինչպես նաև Երևանի Բաց համալսարանում փախստականների հարցերով զբաղվող կլինիկան, որը համաֆինանսավորվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գլխավորի հանձնակատարի (UNHCR) գրասենյակի կողմից;
|